Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Վիբրացիոն հիվանդություն

Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ (ՎՀ) հիվանդների գանգատներն են.

  • ձեռքերի մատների անսպասելի առաջացող սպիտակացումը (հաճախ` ձեռքերը սառը ջրով լվանալուց կամ օրգանիզմի ընդհանուր սառեցումից),

  • վերջույթների ձգող, կոտրատող գիշերային ցավերը (հաճախ` տհաճ թմրածության ձևով արտահայտվող պարեսթեզիաներով զուգորդված), ձեռքերի արտահայտված սառնություն,

  • ընդհանուր թուլությունը, գլխացավերը, գլխապտույտները, խախտված քունը, արտահայտված գերգրգռվածությունը, ստամոքսի շրջանում ցավերը:

 

Կլինիկական ընթացքը դասակարգվում է արտահայտվածության 3 աստիճանով.

  1. աստիճան (սկզբնական): Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Օբյեկտիվ հետազոտությունը հայտնաբերում է ծայրային ֆալանգների զգայողության թեթև խանգառումներ, մազանոթների տոնուսի աննշան անկում:

  2. աստիճան: Գանգատների քանակն ավելանում է: Ակրոանգիոսպազմների հաճախականությունն ու տևողությունն աճում է, ցավային արտահայտումներն ու պարեսթեզիաները, խոշոր անոթների ու մազանոթների տոնուսի փոփոխությունները կրում են կայուն բնույթ: Ի հայտ են գալիս վեգետատիվ դիսֆունկցիայի և ասթենիայի ախտանծանները: Ավելի արտայատված են դառնում վեգետատիվ-սենսորային պոլինեյրոպաթիայի ախտանշաններն ու հենաշարժողական ապարատի դիստրոֆիկ խանգառումները:

  3. աստիճանը բնութագրվում է ուժեղ արտահայտված ախտանշաններով` անգիոսպազմների հաճախականությունն ու ուժը կտրուկ աճում են, նկատվում են զգայողության ծանր խանգարումներ, վիբրացիոն զգացողությունը կտրուկ նվազում է ընդհուպ մինչև վերանալը: Նկատվում են ԿՆՀ-ի մանրաօջախային ախտահարումների ախտանշաններ, դիէնցեֆալ կրիզներ, մկանների սնուցման խանգարումներ, անգիոդիստոնիկ կրիզներն ախտահարում են նաև սրտի և գլխուղեղի անոթները:

 

ՎՀ-ի ախտորոշումը կայացնելիս, բացի անամնեզը պարզելուց, անհրաժեշտ է անցկացնել հիվանդի կլինիկական և ֆիզիոլոգիական մանրակրկիտ հետազոտություն, ՎՀ-ի քողարկված ձևերի հայտնաբերելու և օրգանիզմի գործառույթային հնարավորությունները պարզելու նպատակով: Հիվանդին հետազոտելիս անհրաժեշտ է ուշադիր լինել նրա ձեռքերի մաշկի գունավորվածությանը, վերջույթների շարժունակությանը, վիբրացիոն և ցավային զգայողությանը, սիրտ-անոթային և մկանային համակարգերի վիճակին:

 

Անհրաժեշտ է անցկացնել ձեռքերի մաշկի «սառեցման» հետազոտություն, էլեկտրամիոտոնոմետրիա, էլեկտրա-պոլի- և մեխանասրտտագրում: 

 

Վիբրացիոն հիվանդությունը անհրաժեշտ է տարանջատել ուրիշ, ոչպրոֆեսիոնալ հիվանդություններից` Ռեյնոյի հիվանդությունից, սիրինգոմիելիայից, վեգետատիվ պոլինեյրոպաթիայից, միոզիտից: Իր կլինիկական արտահայտումներով ՎՀ-ն հաճախ նման է այլ ծագման նեվրիտների և պլեքսիտների:

 

Բուժումը


ՎՀ-ի բուժումն անհրաժեշտ է սկսել վաղ շրջանից, կիրառելով ծագումնաբանական, պաթոգենետիկ  և սիմպտոմատիկ բուժման սկզբունքները: 

 

Ամենաարտահայտիչ արդյունքն ստացվում է խոլինոլիտիկ ազդեցությամբ դեղերի կիրառումից: Արտահայտված ցավային համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում զուգակցել կենտրոնական խոլինոլիտիկներ, անոթալայնիչ և գանգլիաարգելակող դեղամիջոցները:

 

Ֆիզիկական մեթոդներից արտահայտված արդյունք են տալիս նովոկայինի և բենզահեքսոնիումի էլեկտրաֆորեզը, րադոնային, թթվածնային և ազոթա-ջերմային լոգանքները, բուժական մարմնամարզությունը, ձեռքերի և պարանոցի մերսումը, օդային լոգանքները, հելիոթերապիան: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ